Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Վանաձորի գլխավոր հրապարակում տեղի ունեցավ տոնական միջոցառում։
Շնորհավորական ուղերձով հանդես եկավ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։
Արկադի Փելեշյանը նշեց, որ երեխաների համար ապահով և բազմակողմանի զարգանալու միջավայր ստեղծելը առաջնահերթություն է։ Համայնքում շարունակվում են ստեղծել նոր խաղահրապարակներ, պուրակներ, բարելավել մեր մանկապարտեզների ու արվեստի դպրոցների պայմանները։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը շնորհավորեց երեխաներին իրենց տոնի առթիվ և բարեմաղթեց անհոգ և ուրախ մանկություն։
Միջոցառումը շարունակվեց հատուկ’ Վանաձորում գտնվող փոքրիկների համար հրավիրված պատանի երգչի կատարումներով։
Հրապարակում էին նաև փոքրիկների սիրելի մուլտհերոսները։
Հրապարակի տարբեր հատվածներում անցկացվեցին նկարչության ու կավճանկարչության մրցույթներ, որոնց հաղթողները համայքապետարանի կողմից նվերներ ստացան։