Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Հայ ժողովուրդն այն եզակի ժողովուրդն է, որն ունի Մայրության և գեղեցկության տոն: Սբ. Մարիամ Աստվածածնի ավետման տոնով առանձնացվում և փառաբանվում է կինը, նրա՝  կյանքը շարունակողի բացառիկ արարչագործ առաքելությունը:

Հայ մոր փխրուն ուսերին է ընտանիքի ամրությունը,  ազգի շարունակականությունը, սերունդների հայրենանվեր դաստիարակությունը: Սիրելի մայրեր, քույրեր, դուստրեր, այս գեղեցիկ տոնն առիթ է ևս մեկ անգամ ձեր հանդեպ մեր երախտիքն ու հիացմունքն արտահայտելու համար:  Ձեր ընտանիքներում թող մշտապես իշխեն սերն ու ջերմությունը: Մեր ուշադրության կարիքը դուք մշտապես եք զգում, սակայն առօրյա հոգսերով տարված՝ միշտ չէ, որ կարողանում ենք ձեզ շրջապատել մեր ջերմությամբ ու հոգատարությամբ: Մայրերն ու մանուկները մշտապես պետք է լինեն պետության հոգածության ներքո: Բարեկեցիկ և բազմազավակ ընտանիքն է հայ ժողովրդի հարատևության փրկօղակը:

Ապրիլի 7-ը հայ կնոջ վերաարժևորման տոնն է, պետության ամրության գործում նրա բացառիկ դերի, մեր ինքնության, ազգային դիմագծի վերահաստատումը: Ձեզ կանացի չխամրող հմայք, սեր ու ջերմություն եմ մաղթում: Միշտ եղեք չքնաղ, եղեք մեր կողքին, մեզնից անբաժան:

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյան

You May Also Like

Leave a Reply