Կամավորների միջազգային օրվա առթիվ ՀԿ կենտրոնում տեղի ունեցավ ցերեկույթ, որին ներկա էին նաև Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը և աշխատակազմի Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը: Արթուր Օհանյանը համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի անունից շնորհավորեց կամավորներին: Կարևորելով կամավորության և կամավորի դերը համայնքի զարգացման գործում՝ Արթուր Օհանյանը վստահեցրեց, որ համայնքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստ է համագործակցել և աջակցել համայնքի զարգացմանը միտված ցանկացած ծրագրի: Նա նաև շնորհակալագրեր հանձնեց մի խումբ կամավորների՝ Վանաձոր համայնքում ակտիվ կամավորական գործունեություն ծավալելու և 2019 թվականի ընթացքում քաղաքային միջոցառումների կայացմանն աջակցելու համար: Միջոցառման ընթացքում ՀԿ կենտրոնի աշխատակից Վահե Խաչիկյանը ներկայացրեց իրենց կողմից իրականացվող ծրագրերը, ապա շնորհակալագրեր, հավաստագրեր և նվերներ ստացան ակտիվ գործունեությամբ աչքի ընկած մի խումբ կամավորներ:
You May Also Like
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Էջմիածնի օրվա կապակցությամբ
Ванадзор
Comments Off on Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Էջմիածնի օրվա կապակցությամբ