Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալը «Ռոսիա» ՀԿ-ի ղեկավար Յուրի Յակովենկոյի անունից արժանացավ շնորհակալագրի, որը հանձնեց կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Տատյանա Ռուդամյոտկինան և ռուսական համայնքի վանաձորցի ներկայացուցիչները:
Վանաձորում ապրող ազգային փոքրամասնությունները տարիներ շարունակ գտնվում են Արկադի Փելեշյանի ուշադրության կենտրոնում: Ռուսական համայնքի ներկայացուցիչները բացառություն չեն: «Շուրջ 3 տարի շարունակ Արկադի Փելեշյանն աջակցել է մեզ թե ֆինանսապես, թե տրանսպորտով և թե սննդամթերքով: Նրա շնորհիվ պատշաճ կերպով ենք կարողացել իրականացնել մեր համայնքի ազգային, մշակութային, եկեղեցական և տարաբնույթ այլ միջոցառումներ»,-ասաց Տատյանա Ռուդամյոտկինան: Քաղաքապետի առաջին տեղակալն էլ հավելեց, որ իր կողմից ազգային փոքրամասնություններին տրվող աջակցությունը շարունակական է լինելու: