Շահագործման են հանձնվել 4 վերելակներ Վանաձորի բազմաբնակարան շենքերում

Հունվարի 25-ին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը , Վանաձորի համայնքապետարանի  աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը  համայնքապետարանի  պատասխանատու պաշտոնատար  անձանց հետ շրջայց կատարեցին Վանաձորի Տիգրան Մեծի 44, Երևանյան խճուղու 141/1, Ռուսթավի 8 և Նարեկացի 3ա բազմաբնակարան շենքերում , շահագործման հանձնված վերելակների աշխատանքներին ծանոթանալու և կատարված նորոգումների արդյունավետությունը գնահատելու նպատակով:

Թվով 4 բազմաբնակարան շենքերի վերելակները շուրջ 30 տարի չէին շահագործվում և  ՀՀ կառավարության կողմից  2021 թվականին նպատակային սուբվեցիոն   հատկացումների շնորհիվ կարելի է փաստել, որ  բնակիչներն ունեցան  նոր վերելակներ:

You May Also Like