Նոր խաղահրապարակ Վանաձորում

Սուրբ Հարության տոնը կրկնակի տոն դարձավ Կարեն Դեմիրճյան փողոցի բնակիչների համար։ Հանդիսավորությամբ բացվեց Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանի միջոցներով կառուցված և կահավորված հերթական խաղահրապարակը։ 2011թ.-ից մինչ օրս Ա. Փելեշյանի միջոցներով կառուցվել է 8 խաղահրապարակ Վանաձորի տարբեր թաղամասերում։ Քաղաքի համաչափ զարգացման նպատակով դրանք կառուցվել են թե՛ ծայրամասերում, թե՛ կենտրոնական հատվածներում՝ Դիմաց, Ջունգլիներ թաղամասերում, Վարդանանց և Մյասնիկյան փողոցներում։ Գործընթացը շարունակական է լինելու՝ ընդգրկելով բոլոր թաղամասերը։
Նոր խաղահրապարակը Սուրբ Հարության տոնի միակ անակնկալը չէր։ Քաղաքապետի առաջին տեղակալը գեղեցիկ անակնկալ էր պատրաստել նաև Վանաձորի տարեցների տան բնակիչների, հաշմանդամություն ունեցող անձանց և վետերանների համար, ովքեր Զատիկը նշեցին տոնական սեղանների շուրջ։

You May Also Like