Բաժնի կողմից կազմվել և ավագանու հաստատմանն է ներկայացվել ավագանու որոշման 7 նախագիծ: Բաժին մուտք է եղել 140 գրություն, որոնք պատասխանվել են սահմանված ժամկետներում:
Զարգացման ծրագրեր
- «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք II» ծրագրի պահանջներին համապատասխան կազմվել և ավագանու հաստատմանն է հանձնվել «Վանաձոր համայնքի կայուն էներգետիկ զարգացման ծրագիրը»: Ծրագիրը տեղադրված է http://www.covenantofmayors.eu կայքում:
- «Կովկասյան տարածաշրջանային բնապահպանական կենտրոն Հայաստանյան մասնաճյուղը /Rec-caucasus/ և Վանաձորի hամայնքապետարանը համատեղ մշակել են «Վանաձոր քաղաքի շրջակա միջավայրի պաշտպանության գործողությունների պլանը»:
- Կազմվել և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվել ներդրումային ծրագրերի հայտեր /ջերմոցային տնտեսություն, առևտրի կենտրոն, բացօթյա կինոթատրոն, փողոցային լուսավորություն/:
- Ճարտարապետական բաժնի հետ մշակվել է շուրջ 20 մլն դրամի ծրագրային հայտ:
- Կազմվել է Վանաձորի տուրիստական զարգացման ծրագիրը, որը ներկայացվել է ՀՀ վարչապետին:
- Կատարվել է vanadzor.am պաշտոնական կայքէջի սպասարկում, արդիականացում, կայքում ավելացվել է «ներդրումային ծրագրեր» բաժինը, որում զետեղվել են Վանաձոր համայնքի ներդրումային ծրագրերը 3 լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:
- Շարունակվում է KFW գերմանական կազմակերպության հետ «Կոշտ թափոնների վերամշակում» ծրագիրը: Քննարկվել է Լոռու մարզի կենցաղային կոշտ թափոնների կառավարման համակարգի ներդրման ծրագիրը:
- GIZ գերմանական կազմակերպության և Վանաձորի համայնքապետարանի06.2017թ. կնքված պայմանագրի համաձայն Վանաձորի համայնքապետարանի առաջին հարկում կառուցվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 29-ին:
- Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ մշակվում է «Քաղաքապետարան-տեխնոլոգիական կենտրոն» ակումբի ստեղծման հայեցակարգը, որի նպատակն է խրախուսել երիտասարդներին նորարարական գաղափարներով լուծելու համայնքի հիմնախնդիրները:
Հանդիպումներ և մասնակցություն տարբեր միջոցառումներին.
- Հանդիպում Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել է Green City ծրագրին մասնակցության հնարավորությունը, ինչպես նաև վարկային այլ ծրագրեր:
- Մասնակցություն ՎՏԿ-ում Black Sea ծրագրի քննարկմանը:
- Մասնակցություն ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում կազմակերպված «Էներգաարդյունավետ լուսավորություն համայնքներին» աշխատաժողովին:
- Մասնակցություն համայնքների միության, «Քաղաքապետերի դաշնագիր» և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպված «Էներգետիկի զարգացման» ծրագրերին:
Արտաքին կապեր
- Կապ է պահպանվել հետևյալ քույր քաղաքների հետ.
Բանյո՝ Ֆրանսիա
Փասադենա՝ ԱՄՆ
Պոդոլսկ՝ ՌԴ
Կիսլովոդսկ՝ ՌԴ
Բաթումի՝ Վրաստան
Վիտեբսկ՝ Բելառուս
Մաարդու՝ Էստոնիա
Լյուբլին՝ Լեհաստան:
- Օգոստոսի 15-ին «Քույր քաղաքների» հուշագիր է կնքվել Լեհաստանի Լյուբլին քաղաքի հետ՝ Լյուբլին այցի ընթացքում: Աշխատանքներ են տարվում նոր համագործակցություններ սկսելու համար՝ մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան, Կիպրոսի հանրապետության Պաֆոս և Սլովակիայի Բանսկա-Բիստրիցա քաղաքների հետ:
- Սեպտեմբերի 4-6-ը կատարվել է ԱՄՆ Փասադենայի պատվիրակության պատշաճ ընդունելություն, կազմակերպվել են միջոցառումներ:
- Սեպտեմբերի 2-4 կազմակերպվել է այց Բաթումի քույր քաղաք՝ «Բաթումոբա» միջոցառմանը մասնակցելու նպատակով:
- Սեպտեմբերի 6-ին «Բեկոր» բարեգործական ՀԿ-ի ներդրումներով և «Հոլանդ-Արմենիա» կազմակերպության աջակցությամբ Խնձորուտ թաղամասում բացվեց խաղահրապարակ և տեղադրվեց խաչքար: