Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում մայիսի 16-ին տեղի ունեցավ սեմինար՝ նվիրված մշակութային և ստեղծարար արդյունաբերության զարգացմանը: Քննարկումը հիմնականում ներառում էր դիզայնի, գովազդի/մարքեթինգի, երաժշտության, կինոարվեստի, համակարգչային խաղերի և ծրագրային ապահովման ոլորտները: Այն կազմակերպել էր Caucasus institute_ի, Եվրամիության և GIZ-ի կողմից՝ Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ: Նպատակն էր վեր հանել առկա խնդիրները՝ լուծման ուղիներ գտնելու նպատակով: Կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի, ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը, աշխատակազմի այլ ներկայացուցիչներ,ինչպես նաև` վերոնշյալ ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներ և անհատներ:
Գ. Բադյանը նախ ողջունեց մասնակիցներին, ապա ներկայացրեց Վանաձորում գործող համայնքային և ոչ համայնքային մշակութային հիմնարկների գործունեությունը, առկա խնդիրները, իրականացվող և իրականացվելիք ծրագրերը, ինչից հետո իրենց ոլորտներում առկա խնդիրների և զարգացման տեսլականի մասին խոսեցին նաև մասնակիցները:
Սա ծրագրով նախատեսված առաջին հանդիպումն էր: Նախաձեռնության հեղինակների վստահեցմամբ՝ հետագա քննարկումներին մասնակիցների քանակը կավելանա: