Միջազգային օլիմպիական օրվան նվիրված միջոցառումներ Վանաձորում

Ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի համաձայն 2018թ-ի հունիսի 23-ին քաղաքի բոլոր մարզաբազաներում անց են կացվել բոլոր մարզաձևերից մարզական միջոցառումներ՝ նվիրված միջազգային օլիմպիական օրվան: Բոլոր մարզաձևերի մարզիկները մեծ խանդավառությամբ են մասնակցել սպորտային միջոցառումներին: Անց են կացվել ցուցադրական և մրցակցական մրցելույթներ:
Բոլոր մասնակիցներին ողջունել և միջազգային օլիմպիական օրվա կապակցությամբ Վանաձոր համայնքի ղեկավարի շնորհավորանք է փոխանցել Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:
Մասնակից կազմակերպություններին հանձնվել են շնորհակալագրեր, գավաթներ, իսկ ակտիվ մասնակիցներին` պատվոգրեր:

You May Also Like