«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 8-ի համապետական շաբաթօրյակը Վանաձորի համայնքապետարանը սկսեց առավոտյան ժամը 9.00-ից Հայքի հրապարակում տեխնիկայի և տարածքային խմբերի մարդկային ներուժի ստուգատեսից:
Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և աշխատակազմի համապատասխան ծառայությունների ղեկավարները ծանոթացան տեխնիկայի պատրաստվածության աստիճանին և տեղում դրանք բաշխեցին ըստ երեք աշխատանքային խմբերի որոնք մաքրման աշխատանքներ են իրականացնելու քաղաքի տարբեր հատվածներում առկա շուրջ 50 աղբավայրերում:
Ստուգատեսին ներկայացել էին երեք բազմաֆուկցիոնալ տրակտոր-ամբարձիչներ, 10 –ը ինքնաթափ բեռնատարներ, երկու մինի տրակտորներ և աշխատանքային խմբերի ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբերը, որոնց մեջ ներգրավված են նաև համայնքապետարանի և համայնքապետսրանին ենթական հիմնարկների աշխատակիցները ապահովված էին անհրաժեշտ աշխատանքային գործիքներով ու տեխնիկական միջաոցներով:
Թեև նախորդ շաբաթօրյակների արդյունքում նվազել են և աղբավայրերի քանակը, և աղբի ծավալները, սակայն այս շաբաթօրյակն իսկապես անհրաժեշտ էր, որպեսզի քաղաքը աշնանամուտին ազատվի աղբավայրերից: