Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված կանոնակարգի, ս/թ սեպտեմբերի 14-ին Վանաձորի ֆուտբոլի մարզադպրոցի խաղադաշտում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում «Մարզական փառատոն» միջոցառումը: Փառատոնին մասնակցում էին քաղաքի մարզական կազմակերպությունների, մարզադպրոցների, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի, Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժնի, թվով` 15 կոլեկտիվ:
Փառատոնին ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի և մարզաշխարհի ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը:
Փառատոնն անցկացվեց 7 մրցակցային մարզաձևերից`
1. կշռաքարերի բարձրացում
2. շախմատ
3. նարդի
4. ազգային կոխ ըմբշամարտ
5. մինի ֆուտբոլ
6. բազկամարտ
7. մասսայական վազքարշավ 1000մ/ տղա, աղջիկ/
Անցկացվեցին նաև ցուցադրական ելույթներ հետևյալ մարզաձևերից`
• բռնցքամարտ
• ակրոբատիկա
• սուսերամարտ
• պարանի ձգում
• կշռաքարի նետում
ինչպես նաև ժողովրդական խաղեր
• լախտի
• քաշոցի
• աքլորախաղ
Փառատոնի ընթացքում համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը շնորհակալագրերով և դրամական պարգևներով պարգևատրեց համահայկական ամառային 7-րդ խաղերի հաղթողներին և մրցանակակիրներին, նրանց մարզիչներին, ինչպես նաև Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի առաջնության բրոնզե մեդալակիրներին և նրանց մարզիչներին:
Փառատոնին մասնակցեցին նաև երգի-պարի համույթները :
Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի կողմից հաստատված մրցավարական կազմը բարձր մակարդակով և կազմակերպվածությամբ անցկացրեց բոլոր մարզաձևերի թե´ մրցակցական, և թե´ ցուցադրական մրցելույթները:
Փառատոնը մեկնարկեց ժամը 1100-ին և ավարտվեց 1500-ին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով և մրցանակներով պարգևատրվեցին հետևյալ մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները`
կշռաքարերի բարձրացում- Գառնիկ Ծատուրյան /«Ծանրամարտի ՄՊՄԴ»/
շախմատ- Լևոն Կարապետյան /«Շախմատի ՄՊՄԴ»/
նարդի- Գևորգ Կոստանյան/«ՕՀՄՄՄԴ»/
ազգային կոխ ըմբշամարտ- Գոռ Մանուկյան/ «ՕՀՄՄՄԴ»/
մինի ֆուտբոլ- «Հայաստան» ՄՀԿ-ի թիմ
բազկամարտ- Ռոնիկ Ղալայան /«Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ /
մասսայական վազքարշավ 1000մ/ տղա, աղջիկ/- Գոռ Հարությունյան /«Աթլետիկայի ՕՀՄՄՊՄԴ»/
Ինեսա Վարդանյան /«Աթլետիկայի ՕՀՄՄՊՄԴ»/
Հատուկ շնորհակալագրեր հանձնվեցին մրցավարական կազմին, լավագույն մասնակցություն ցուցաբերած կազմակերպություններին, պարային համույթներին և փառատոնին աջակցող ոստիկանության բաժնի աշխատակիցներին :