📌Մարտի 19-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում մասնակցային բյուջետավորման առաջարկների քննարկան և քվեարկության կարգի վերաբերյալ։
Քննարկումն իրականացվեց համայնքապետարանի և «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի համագործակցության շրջանակներում:
Հանդիպմանը մասնակցեցին համայնքի ակտիվ բնակիչները, ՀՈԱԿ-ների ներկայացուցիչները։ Ներակ էին նաև քվեարկության դրված առաջարկների հեղինակները։
➡️Մասնակիցներին ներկայացվեց գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու կարևորությունը։
✅ ՀԿ-ի ներկայացուցիչները ծանոթացրեցին ծրագրի սկզբունքներին, ապա քննարկվեցին առաջարկներն և փուլերի ընթացակարգերը։
📍Հանդիպման մասնակիցներին ներկայացվեց համայնքապետարանի պաշտոնական կայքում գրանցվելու և քվեարկելու ձևը։