Մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման և Երկրապահի օրն այս տարի էլ հանդիսավորությամբ նշվեց Վանաձորում: Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղակայված Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարի մոտ, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդի, տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտում իրենց կյանքը հայրենիքին նվիրեբերած հայորդիների: Ներկա էին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ, զինվորականներ ու զինվորներ, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ: Թեմակալ առաջնորդը հանդես եկավ օրհնության և շնորհավորանքի խոսքով, ապա ծաղիկներ խոնարհվեցին Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարին: Մամիկոն Ասլանյանը համայնքապետարանի աշխատակիցների և Երկրապահ կամավորականների միության անդամների հետ միասին այցելեց նաև ազատամարտիկների պանթեն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին:
You May Also Like
Վանաձոր քաղաքի 2004-2006թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների սամբո ըմբշամարտի առաջնություն
Ванадзор
Comments Off on Վանաձոր քաղաքի 2004-2006թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների սամբո ըմբշամարտի առաջնություն
Վանաձորի համայնքապետարանում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Ванадзор
Comments Off on Վանաձորի համայնքապետարանում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը։