ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Ձմեռային զորակոչի մեկնարկը տրված է: Հունվարի 10-ին Վանաձորի զինկոմիսարիատից պատրաստվում էր ծառայության մեկնել ավելի քան 4 տասնյակ նորակոչիկ: Նրանց ճանապարհելու էին եկել ծնողները, հարազատները, ընկերները: Թեև հուզմունք կար, սակայն տրամադրությունը բարձր էր: Զորակոչիկներին ճանապարհելու էին եկել նաև մարզի ղեկավարը և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ովքեր ողջույնի խոսք հղեցին և երիտասարդներին մաղթեցին անվտանգ ու խաղաղ ծառայություն: Նորակոչիկներին օրհնանքի խոսք ասաց 3-րդ բանակային կորպուսի հոգևոր սպասավոր տեր Վանանդ քահանա Անդրեասյանը, ապա ներկաները միասին աղոթք հղեցին առ Աստված՝ հանուն հայրենիքի պաշտպանների: Բարի ծառայություն և բարի վերադարձ:

You May Also Like

Leave a Reply