Վանաձոր համայնքի ղեկավարի 2017 թվականի տարեկան հաշվետվության վերաբերյալ հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների
Վանաձոր համայնքի ղեկավարը հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին Վանաձոր համայնքի ղեկավարի 2017 թվականի տարեկան հաշվետվության վերաբերյալ հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների` սույն թվականի հունվարի 26-ից մինչև փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում:
Հանրային բաց լսումները և (կամ) քննարկումները տեղի կունենան Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում` նիստերի դահլիճում, փետրվարի 9-ին, ժամը՝ 11-ին:
Առաջարկությունները կարող եք ներկայացնել info@vanadzor.am էլեկտրոնային փոստով կամ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Ա. Օհանյանին: