ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում` Վանաձորի համայնքապետարանի շենքում 2019թ. նոյեմբերի 26-ին` ժամը 11:00-ին, կկայանա համայնքային սեփականություն հանդիսացող գույքի և դրանով զբաղեցված հողամասի աճուրդ վաճառք դասական եղանակով: Աճուրդի մեկնարկային գին սահմանելով` գույքի համար` ըստ շուկայական արժեքի գնահատումն իրականացրած ընկերության հաշվետվության, հողի համար` կադաստրային արժեքի չափով:
1.Հայտարարել աճուրդ հետևյալ կիսակառույցի հարթակի և դրանով զբաղեցված հողամասի մասին
ա) Անհատական բնակարանաշինության համար
1ա.1 Տարոն-4 Ածխահատների թաղամաս թիվ 48 կիսակառույցի հարթակ 584.1քմ, կադաստրային ծածկագիր – 06-001-0109-0132-001, մեկնարկային գինը սահմանված է 1180000 (մեկ միլիոն հարյուր ութսուն հազար) դրամ:
1ա.2 Տարոն-4 Ածխահատների թաղամաս թիվ 48 հողամաս 0.05841հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0109-0132, 1քմ հողամասի մեկնարկային գինը սահմանված է 1914 դրամ:
Գույքի և հողամասի նկատմամբ սահմանափակումներ (սերվիտուտ) չկան:
Աճուրդ վաճառքին մասնակցելու համար անհրաժեշտ է Վանաձորի համայնքապետարանի աճուրդային, մրցութային հանձնաժողով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և Վանաձորի տեղական գանձապետական բաժանմունքի 900235401453 հաշվարկային հաշվին վճարել 25000 (քսանհինգ հազար) դրամի մուծման անդորրագիր:
Աճուրդ վաճառքում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին մինչև 2019թ. նոյեմբերի 22-ը` ժամը 18:00 :
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վանաձորի համայնքապետարանի աճուրդային, մրցութային հանձնաժողով: Հասցե` Տիգրան Մեծի պողոտա 22 Հեռ. (0322)4-66-10
Էլ. հասցե arxvanadzor@mail.ru