2017թ. նոյեմբերի 23-ին` ժամը 11.00-ին համայնքապետարանի նիստերի դահլիճում
կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը
Օ Ր Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ
1. Վանաձոր համայնքի ավագանու 2017թ. նոյեմբերի 23-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
2. Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոր կազմը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2011 թվականի թիվ 21 որոշումն իր փոփոխություններով ուժը կորցրած ճանաչելու մասին
3. «Վանաձորի սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
4. Վանաձոր համայնքի բնակավայրի գլխավոր հատակագծում առանձին հողակտորների նպատակային նշանակությունը փոփոխելու մասին
5. Բաբկեն Մխիթարյանին տարածք հանձնելու մասին
6. Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին