ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի մրցույթների և աճուրդների կազմակերպման ու անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի բաց աճուրդ դասական եղանակով:
Աճուրդը տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, ք.Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտա 22, Վանաձորի
համայնքապետարանի շենքի 4-րդ հարկում, նիստերի դահլիճում: Աճուրդի են դրվում`
Աճուրդի մեկնարկային գները սահմանվում են Վանաձոր համայնքի ավագանու որոշման համաձայն:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է մրցույթների և աճուրդների կազմակերպման ու անցկացման հանձնաժողով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, և Վանաձորի տեղական գանձապետական բաժանմունքի 900235401453 հաշվարկային հաշվին վճարված 25000 (քսանհինգ հազար) դրամի՝ աճուրդին մասնակցության վճարի մուծման անդորրագիր, իրավաբանական անձինք՝ նաև հիմնադիր և լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև՝ այդ փաստաթղթերի և ղեկավար անձի անձնագրի պատճենները:
Աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք նախավճարը վճարում են տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց տրվում է մասնակցի վկայական: Աճուրդի դրված հողամասի քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և սակարկողը կարող է գինն ավելացնել քայլի չափից ոչ պակաս գումարով:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին մինչև 2020թ. հոկտեմբերի 16-ը ժամը 18:00: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վանաձորի համայնքապետարանի մրցույթների և աճուրդների կազմակերպման ու անցկացման հանձնաժողովին: Հասցե` Տիգրան Մեծի պողոտա 22
Հեռ. (0322)4-66-10