Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հրավիրում ենք քաղաքացիների ուշադրությունը

Հարգելի քաղաքացինե՛ր,

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» իրականացնում է «Պայքար կոռուպցիայի դեմ՝ քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու միջոցով» ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել է umdimel.am կայքը:

Կայքում  հանրամատչելի կերպով  ներկայացված են տարբեր իրավիճակներում  հայտնված քաղաքացիների համար նախատեսված խորհուրդներ, որոնք միտված են բարձրացնելու քաղաքացիների իրազեկվածությունը, թե տարբեր իրավիճակներում որ մարմիններին և ինչպես կարելի է դիմել։ Կայքում կարելի է գտնել ավելի քան 100 թեմատիկ հարցադրումներ և պատասխաններ, որոնք ընդգրկում են իրականացվելիք քայլերի հերթականությունն ու անհրաժեշտ փաստաթղթերը:

You May Also Like