Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարգելի վանաձորցիներ, հունիսի 8-ին հերթական անգամ կանցկացվի  «Մաքուր հայաստան» համապետական շաբաթօրյակը: Վանաձորի համայնքապետարանը կոչ է անում համայնքում գործող պետական, հասարակական, մասնավոր կառույցներին և Վանաձոր համայնքի բնակիչներին ակտիվորեն մասնակցել համայնքի  մաքրման և բարեկարգման աշխատանքներին: Վանաձորի համայնքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի կողմից կտրամադրվեն աղբահավաք մեքենաներ՝ հավաքված աղբը տեղափոխելու համար: Կազմակերպչական հարցերով և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել՝ 0322 4 00 25, 060 65 95 95:

Վանաձորի համայնքապետարան

You May Also Like