ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում 2018թ. օգոստոսի 9-ին` ժամը 15:00-ին, համայնքապետարանի շենքում կայանալիք համայնքային սեփականություն հանդիսացող
հողամասերի աճուրդ վաճառքի վերաբերյալ 03.07.2018թ. հայտատրուրությունում նշված հասարակական սպասարկման օբյեկտների կառուցման նպատակով վաճառվող հողերի ցանկում կատարվել է ուղղում՝ 1բ.10 լոտով հողամասի հասցեն Զորյան փողոց թիվ 5/1-ի փոխարեն պետք է լինի Զորյան փողոց թիվ 5/1-3:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է Վանաձորի համայնքապետարանի աճուրդային-մրցութային հանձնաժողով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և Վանաձորի տեղական գանձապետական բաժանմունքի 900235401453 հաշվարկային հաշվին վճարել 25000(քսանհինգ հազար) դրամի մուծման անդորրագիր:
Աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Հայտերի ընդունումը դադարում է 2018թ. օգոստոսի 3-ին` ժամը 18:00-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վանաձորի համայնքապետարանի աճուրդային-մրցութային հանձնաժողով: Հասցե Տիգրան Մեծի պողոտա 22 Հեռ. (0322)4-66-10
Էլ. հասցե arxvanadzor@mail.ru