ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում 2018թ. ապրիլի 10-ին` ժամը 1500–ին, Վանաձորի համայնքապետարանի շենքում կկայանա համայնքային սեփականություն հանդիսացող
գույքի աճուրդ վաճառք: Վաճառվում է հետևյալ գույքը.
Ֆիդայինների փողոց թիվ 12 հասցեում գտնվող 1281.45քմ մակերեսով մասնաշենքը՝ մեկնարկային գին սահմանելով 2 080 000 (երկու միլիոն ութսուն հազար) ՀՀ դրամ և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ 1443.0քմ մակերեսով հողամասը՝ մեկնարկային գինը 4 242 420 (չորս միլիոն երկու հարյուր քառասուներկու հազար չորս հարյուր քսան) ՀՀ դրամ:
Գույքի աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է Վանաձորի համայնքապետարանի աճուրդային-մրցութային հանձնաժողով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և Վանաձորի տեղական գանձապետական բաժանմունքի 900235401453 հաշվարկային հաշվին վճարել 25000(քսանհինգ հազար) դրամի մուծման անդորրագիր:
Հայտերի ընդունումը դադարում է 2018թ. ապրիլի 05-ին` ժամը 1800-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վանաձորի համայնքապետարանի աճուրդային-մրցութային հանձնաժողով: Հասցե Տիգրան Մեծի պողոտա 22 Հեռ. (0322)4-66-10
Էլ. հասցե arxvanadzor@mail.ru