Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում 2018թ. ապրիլի 10-ին` ժամը 15:00-ին, Վանաձորի համայնքապետարանի շենքում կկայանա համայնքային սեփականություն հանդիսացող
հողամասերի կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցույթ: Մրցույթի են դրվում հողամասեր.
Տնամերձ հողամասի, հասարակական սպասարկման օբյեկտի սպասարկման և ավտոտնակների համար 0,07642հա 1 լոտով, 0.04978հա 1 լոտով և 0.0056հա 2 լոտով

ա) Տնամերձ հողամաս (10 տարի ժամկետով)
1ա.1 Խնձորուտի 2-րդ փողոց 1-ին նրբ. թիվ 29/1 հողամաս 0.07642հա, կադաստրային ծածկագիր – 06-001-1033-0100, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է տարեկան15284 դրամ:
բ) Հասարակական սպասարկման օբյեկտի սպասարկում (10 տարի ժամկետով)
1բ.1 Լոռվա խճուղի թիվ 10/4-1 հողամաս 0.04978հա, կադաստրային ծածկագիր – 06-001-3417-0009,
հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 9956 դրամ:
գ) Ավտոտնակներ (10 տարի ժամկետով)
1գ.1 Կ. Դեմիրճյան փողոց թիվ 2-1 հողամաս 0.0032հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0275-0020,
հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 768 դրամ:
1գ.2 Շինարարների փողոց թիվ 3-23/1 հողամաս 0.0024հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0731-0005,
հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 432 դրամ:
Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (սերվիտուտ) չկան:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Վանաձորի համայնքապետարանի աճուրդային-մրցութային հանձնաժողով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և Վանաձորի տեղական գանձապետական բաժանմունքի 900235401453 հաշվարկային հաշվին վճարել 25000(քսանհինգ հազար) դրամի մուծման անդորրագիր:
Հայտերի ընդունումը դադարում է 2018թ. ապրիլի 05-ին` ժամը 18:00-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վանաձորի համայնքապետարանի աճուրդային-մրցութային հանձնաժողով: Հասցե Տիգրան Մեծի պողոտա 22 Հեռ. (0322)4-66-10
Էլ. հասցե arxvanadzor@mail.ru

You May Also Like