Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ի գիտություն վանաձորցիների Վանաձորի համայնքապետարանը ևս միանում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ամենամյա նախաձեռնությանը՝ կազմակերպել «Մոլորակի ժամ» միջոցառում հանրապետության բնակավայրերում: «Մոլորակի ժամ» միջոցառումը ողջ աշխարհում տեղի է ունենալու մարտի 24-ին , ժամը 20:30-21:30-ին և այդ ընթացքում անջատվելու են քաղաքների խորհրդանիշ հանդիսացող շենքերի արտաքին լուսավորությունը, ինչպես նաև պողոտաների և հիմնական փողոցների արտաքին լուսավորությունը: 2018 թվականի մարտի 24-ին , ժամը 20:30-21:30-ին, Վանաձորի հիմնական փաղոցների և խորհրդանիշ շենքերի լուսավորությունը ևս մեկ ժամով կանջատվի: Վանաձորի համայնքապետարան

You May Also Like