Հունվարի 6-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի։
Պատարագին ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հավատավորներ։
Թեմակալ առաջնորդը ներկաների համար ընթերցեց Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Սուրբ Ծննդյան պատգամը, շնորհավորանքի և օրհնության խոսք հղեց հավատավորներին։
Այնուհետև հավատացյալներին ներկայացվեց խաչքավորը։ Այս տարի եկեղեցու խաչքավոր դարձավ Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։
Պատարագի ավարտին կատարվեց Ջրօրհնյաց արարողություն։ Սրբազան Հայրը Սուրբ Մյուռոնով օրհնեց ջուրը։ Այն խորհրդանշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մկրտությունը Հորդանան գետում։
Օրհնված ջուրը բաժանվեց ներկաներին։