Հունիսի 5-ին Վանաձորի համայնքապետն ընդունեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ ներկայացուցիչներին


Հունիսի 5-ին Վանաձորի համայնքապետն ընդունեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ ներկայացուցիչներին, ովքեր նախատեսում են հուլիսի 1-ին Վանաձորում կազմակերպել բարեգործական կիսամարաթոն «վազքի մարաթոն»: Վազքուղում նախատեսվում է ընդգրկել Վանաձորի կենտրոնական հատվածը, ինչի համար կազմակերպիչներն ակնկալում էին համայնքի ղեկավարի հետ համագործակցություն: Հանդիպմանը, որին ներկա էին նաև վազքի մասնակից մարզիկներ, քննարկվեցին նաև կազմակերպչական մանրամասներ: Մարաթոնի նպատակն է լրացնել Վանաձորում 2011թ.-ին հիմնած և մինչ օրս ակտիվ գործող «Փոքրիկ իշխան» երեխաների խնամքի ցերեկային կենտրոնի ծրագրային ֆինանսական բացը: Մամիկոն Ասլանյանը կարևորեց նախաձեռնությունը և խոստացավ աջակցել:
«Փոքրիկ իշխան» կենտրոնի նպատակն է ինտեգրել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին՝ տրամադրելով սոցիալական և հոգեբանական ծառայություններ, խթանելով առողջ ապրելակերպ և անցկացնելով կրթական և կյանքի հմտությունների զարգացմանը նպաստող դասընթացներ, որոնցից տարեկան օգտվում են ավելի քան 100 երեխաներ և նրանց ընտանիքների անդամներ:

You May Also Like