Այսօր՝ մայիս 7-ին ,ՀՀ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ( ԱՃԹՆ) իրազեկման միջոցառումների շրջանակներում Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղ ունեցավ ԱՃԹՆ-ի առաջին զեկույցի ներկայացման հանդիպում-քննարկում:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Լիլիա Շուշանյանը , ԱՃԹՆ-ի փորձագետներ Լուսինե Թովմասյանը և Անահիտ Առուստամյանը, արդյունահանող կազմակերպությունների , մարզային և քաղաքային իշխանությունների ,հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ :
Հանդիպմանը ներկա էր նաև Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը , ով ողջունեց ներկաներին և իր խոսքում կարևորեց Վանաձորի համայնքապետարանում նման ներկայացուցչկան կազմով ոլորտի կարևորագուն միջոցառումներ անցկացնելը : Համայնքի ղեկավարը ներկաներին մաղթեց կառուցողական և արդյունավետ քննարկում ՝ ի օգուտ մեր տարածաշրջանի ու համայնքի և հավելեց . << Քանի որ Լոռու մարզը գտնվում է արդյունաբերական առաջատար դիրքերում , ցանկացած առողջ քննարկում և արդյունավետ լուծում ի օգուտ մեր բնակչի է և նպաստելու է մարզի զարգացմանը>>:
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որի նպատակն է ստեղծել թափանցիկ և հաշվետվողական պետական ու գործարար համակարգեր:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ոլորտի արտադրության, արտահանման, զբաղվածության, թույլտվությունների, ինչպես նաև կարևոր գործոնների վերաբերյալ տեղեկատվություն:
Խոսվեցին նաև հանքարդյունաբերության ոլորտի արտադրության, արտահանման, զբաղվածության, թույլտվությունների, պետության ստացած եկամուտների և այդ հոսքերի կառավարման, ինչպես նաև այլ ոլորտային հարցերի մասին: