Այսօր Վանաձորի համայնքապետարանում տեղի է ունեցել հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։
Վանաձորում բնակվող արցախցիները պարբերական անցկացվող հանդիպումներին բարձրաձայնում են իրենց խնդիրները և համայնքապետարանի աշխատակիցների կողմից խորհրդատվություն ստանում դրանց վերաբերյալ։
Հանդիպմանը ներկա է գտնվել Վանաձաոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը։
Հանդիպմանը հիմնականում քննարկվել են պետական աջակցության, բնակարանային ապահովման ծրագրերից օգտվելուն առնչվող հարցեր։