Հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Վանաձորի քաղաքապետի մոտ անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում համայնքի ղեկավարը մի շարք հանձնարարականներ տվեց բաժինների պետերին: Մասնավորապես, հանձնարարվեց առավել ուշադիր լինել համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների հակահրդեհային անվտանգությանը, այդ նպատակով կարճ ժամկետում կազմակերպել համապատասխան միջոցառումներ: Առանձնակի ուշադրություն հրավիրվեց համայնքապետարանի ներքին փաստաթղթաշրջանառությանը: Մամիկոն Ասլանյանը վստահեցրեց, որ որևէ թերացում չի ներվելու: Ինչ վերաբերում է աղբահանությանը, ապա հանձնարարվեց առավել ակտիվ ներգրավել նոր բաժանորդների, հատկապես՝ իրավաբանական անձանց առումով, և ավելացնել պայմանագրերի քանակը: Հաշվի առնելով ոստիկանության միջնորդությունը և դպրոցներից ստացված գրությունները, փողոցների դպրոցամերձ տարածքներում,որտեղ առկա է ասֆալտի համապատասխան ծածկույթ նախատեսվում է հետիոտնային անցումներ նշագծում:Աշխատանքները նախատեսվում են իրանականցնել ապրիլ-մայիս ամիսներին:Քաղաքապետը առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց առաջիկա համապետական շաբաթօրյակի վրա: Նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարատական փուլում են: Ապրիլի 14-ին, առավոտյան ժամը 9:00-ին կտրվի շաբաթօրյակի մեկնարկը: Կներգրավվի 3 բազմաֆունկցիոնալ տրակտոր, 10 բեռնատար մեքենա: Շաբաթօրկային կմասնակցի ավելի քան 1000 մարդ քաղաքապետարանից և ենթակա հիմնարկներից: Իրազեկվել են նաև քաղաքում գործող այլ հիմնարկ-ձեռնարկություններ: Յուրաքանչյուրը բարեկարգելու է իր տարածքը: Այս տարի անօրինական աղբավայրերի թիվն ավելացել է: Հայտնաբերվել է ավելի քան 80 մեծ և փոքր աղբավայր: Համատիրությունների հետ համագործակցության շրջանակում կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժինը անհրաժեշտության դեպքում կաջակցի նրանց տեխնիկայով և մեքենաներով:
Հանձնարարավեց նաև ամենօրյա մոնիտորինգ իրականացնել քաղաքի տարածքում կապալառուների կողմից իրականացվող ասֆալտապատման, գետերի հուների մաքրման և այլ կոմունալ նշանակության աշխատանքների ընթացքի և որակի նկատմամբ:
Ժամանակավոր տնակ-տաղավարներից քաղաքը մաքրելու գործընթացը շարունակվում է: Բոլորը կրկին զգուշացվում են, երբ վերսկսվեց տեղափոխման գործընթացը, այլևս զգուշացում չի լինելու: Հաջորդ հանձնարարականը վերաբերում էր անձրևաջրատար դիտահորերի բաց կափարիչների խնդրին: Հանձնարարվեց նաև իրականացնել թաղամասերի խնդիրների քարտեզագրում, որպեսզի հաջորդ տարվա համայնքային բյուջեն հաստատելիս՝ հստակ պատկերացում ունենան ինչքան գումար է հատկացվելու:
Խորհրդակցության ընթացքում տրվեցին նաև այլ հանձնարականներ:

You May Also Like