Հերթական աշխատանքային խորհրդակցությունը Վանաձորի համայնքապետարանում


Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը: Խորհրդակցությանը ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանը, տեղակալ Արման Բերնեցյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, աշխատակազմի բաժնի պետեր, ծառայությունների ղեկավարներ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարականներին, գնահատվեց դրանց արդյունքները: Հիշեցնենք, որ նախորդ աշխատանքային խորհրդակցությանը ներկա էր եղել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից տրվեցին ժամկետային հանձնարարականներ աղբահանության, հարկերի և տուրքերի հավաքագրման, ծերացած ծառերի էտման աշխատանքների և այլ գործառնական բնույթի հանձնարարականներ:
Աղբահանության ծառայության դիմաց վճարների հավաքագրման գործընթացում կարևորվեց իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերի վելուծական ուսումնասիրությունը քանակական և գումարային առումով, ինչը թույլ կտա կտրուկ ավելացնել բյուջեի մուտքերը մինչև տարեվերջ: Այս նպատակով տրվեցին հանձնարարականներ:
Համայնքի ղեկավարի կողմից պահանջվեց ոչ միայն ապահովել սեփական եկամուտների առաջընթաց հավաքագրումը, այլ նաև մասնագիտական վերլուծություն կատարել այդ ոլորտում և դրա արդյունքների հիման վրա վերանայել 2018 թվականի բյուջեի նախագծում առաջարկվող եկամուտների ծավալը, ելնելով իրական հնարավորություններից:
Համայնքի ղեկավարը հավաստիացրեց, որ շարունակվելու են համայնքի վարչական տարածքում 1988թ. երկրաշարժից հետո ինքնակամ տեղադրված տաղավարների եւ ժամանակավոր կառույցների ապամոնտաժման աշխատանքները:
Հանձնարարվեց շաբաթվա ընթացքում ավարտել քաղաքի կենտրոնական փողոցների և միջպետական ճանապարհների անմիջական հարևանությամբ ապօրինի տեղադրված տաղավարների եւ ժամանակավոր կառույցների ապամոնտաժման աշխատանքների առաջին փուլը և մինչ երկրորդ փուլին անցնելը, հնարավորինս սեղմ ժամկետներում , կազմել նման կառուցների հասցեական և նկարագրական ռեեստրը:
Տրվեցին նաև այլ բնույթի հանձնարարականներ:

You May Also Like

Leave a Reply