Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, հունիսի 22-ից 27-ը քաղաքային մարզադաշտում անցկացվել են «Հուսո գավաթ» ֆուտբոլի բակային մրցումներ: Մրցումներին մասնակցել են համատիրությունների՝ 2005-2006թթ. ծնված պատանիների թվով 8 թիմ:
Մասնակիցներին ողջունել և համայնքի ղեկավարի շնորհավորանքն է փոխանցել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանը:
Առաջին տեղ է գրավել « Լոռի» թիմը, երկրորդ տեղ` « Առափնյա » թիմը, երրորդ տեղ` «Աստղ» թիմը:
Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված գավաթներով, մեդալներով և պատվոգրերով, իսկ 5 լավագույն խաղացողները ըստ օղակների՝ պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող, ռմբարկու և դարպասապահ, պարգևատրվել են հուշանվեր արձանիկներով և պատվոգրերով:
Լավագույն դարպասապահ է ճանաչվել | Գևորգ Մելքոնյանը «Բուրաստան» թիմ |
լավագույն պաշտպան` | Արմեն Մկրտչյանը «Լոռի» թիմ |
լավագույն կիսապաշտպան` | Արսեն Գաբրիելյանը «Աստղ» թիմ |
լավագույն հարձակվող` | Վլադիմիր Երեմյանը «Լոռի» թիմ |
լավագույն ռմբարկու` | Յուրա Գուսենկոն «Առափնյա» թիմ |
Ֆուտբոլի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցը պարգևատրվել է գնդակներով, կոլեկտիվին հանձնվել է շնորհակալագիր: