Հանրային իրազեկման առաջին հանդիպումը՝ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում

Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրն ըմթացքի մեջ է: Մի շարք հանդիպումներ և քննարկումներ են ծավալվում ծրագրի աշխատանքներն ընդգրկող տարածքներում առկա համայնքների ղեկավարների և այն անձանց հետ, որոնց սեփականությունը հանդիսացող հողամասերը ծրագրի շրջանակում ազդեցության են ենթարկվում: Հերթական հանդիպումը Վանաձորի համայնքապետարանում էր:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ոչ միայն աշխատանքների ներկա փուլը, հողերի օտարման և տարաբնակեցման հետ կապված գործընթացները, ծրագրի կողմից փոխհատուցման մեխանիզմները, այլև ներկաների կողմից բարձրացվեցին հարցեր, որոնք վերաբերում էին այն խնդիրներին, որոնք առաջացել են շինարարության ընթացքում և վնաս են պատճառում հարակից շինություններին և այլն:

You May Also Like

Leave a Reply