Վանաձոր համայնքի ղեկավարը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց և համայնքի ավագանու խմբակցություններին «Վանաձոր համայնքի 2018-2021 թվականների զարգացման ծրագրի հաստատման մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների` 2018 թվականի մարտի 07-ից մինչև մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում:
Հանրային բաց լսումները և (կամ) քննարկումները տեղի կունենան մարտի 21-ին , ժամը 11.00-ին Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում` նիստերի դահլիճում:
Առաջարկությունները կարող եք ներկայացնել info@vanadzor.am էլեկտրոնային փոստով կամ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Ա. Օհանյանին մինչ սույն թվականի մարտի 19-ը:
Վանաձորի համայնքապետարան
Դիտել օնլայն