Վանաձոր համայնքի ղեկավարը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, և համայնքի ավագանու խմբակցություններին «Վանաձոր համայնքի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների` սույն թվականի ապրիլի 7-ից ապրիլի 22–ն ընկած ժամանակահատվածում:
Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հանրային բաց լսումները և (կամ) քննարկումները կկայանան սույն թվականի ապրիլի 20-ին ժամը 12.00-ին, համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում՝ նիստերի դահլիճում:
Առաջարկությունները կարող եք ներկայացնել info@vanadzor.am էլեկտրոնային փոստով կամ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Ա. Օհանյանին մինչ սույն թվականի ապրիլի 18-ը՝ ներառյալ:
«Վանաձոր համայնքի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝
Վանաձորի համայնքապետարան