Սեպտեմբերի 20-ին Վ. Տերյանի անվան N5 դպրոցի բակում հանդիսավորությամբ բացվեց 2017թ. փետրվարի 23-ին Արցախում զոհված պայմանագրային զինծառայող Գոռ Խուդինյանի հիշատակին նվիրված խաչքարը: Նա սովորել է այս դպրոցում:
Գոռը զոհվել է N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ՝ մահացու բեկորային վիրավորում ստանալով:
Խաչքարի բացմանը ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանը, պաշտոնատար այլ անձինք և հոգևոր այրեր, Գոռ Խուդինյանի ծնողները, հարազտները, ընկերներն ու դպրոցի մանկավարժական կոլեկտիվը՝ տնօրենի գլխավորությամբ:
Հնչեցին մեծարման և ափսոսանքի խոսքեր, գեղարվեստական համարներով հանդես եկան «Գայաննա» մարզամշակութային կենտրոնի սաները:
Հավերժ փառք Հերոսին: