2017թ. ապրիլի 6-ին Վանաձորի համայնքապետարանում տեղի է ունեցել հանդիպում Գերմանիայի GIZ կազմակերպության «Համայնքային Զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Կաթրին Շաֆերի, ծրագրի խորհրդատու Գայանե Նալբանդյանի և Անժելա Սաղաթելյանի հետ: Հանսիպմանը ներկա էին համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը և ծրագրերի և արտաքին հարաբերությունների բաժնի պետ Լիլյա Դավթյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց «Քաղաքների ցանցի» շրջանակներում Վանաձոր քաղաքի հետագա համագործակցության ուղիները, որի ընթացքում ընտրվեց երկու հիմնական ուղղություն՝ աղբահանություն /աղբի կառավարում / և քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնում:
Քննարկվեցին մանրամասներ քաղաքացիների սպասարկման գրասենյակի տեղի, գործունեության, ինչպես նաև մեկ պատուհանի սկզբունքի կիրառման հարցերը: