Վանաձորում անցկացվում է Հայ պոեզիայի և ասմունքի մանկապատանեկան համաքաղաքային 31-րդ փառատոնը։ Փառատոնը կազմակերպվել է Վանաձորի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանի նախաձեռնությամբ։ Այն նպատակաուղղված է մատաղ սերնդի դաստիրակությանը, երեխաների սոցիալականացման։
Մինչ բեմ բարձրանալը երեխաների հետ տևական աշխատանք է կատարվում։ Փառատոնի ժյուրին գնահատում է ներկայացվող գործի ընկալումն ու երեխաների պատրաստվածությունը, խոսքի առոգանությունն ու լեզվաընկալումը։
Փառատոնի բացմանը ներկա է գտնվել Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը։ Նա ողջունել է մասնակիցներին, ընդգծել է փառատոնի դերը դպրոցականներին արժեհամակարգի և անհատականության ձևավորման հարցում։ Լինելով Վանաձորի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ՝ նա կարևորել է մշակութային միջոցառումները որպես միջոցներից մեկը անչափահասների շրջանում անցանկալի երևույթների և հակահասարակական վարքի դրսևորումները կանխարգելելու համար։
Բացման արարողությանը փառատոնի մասնակիցները բանախոսություն են լսել «Պոեզիայի, գրականության և ընդհանրապես արվեստի դերը անի զարգացման գործընթացում» թեմայով։
Այնուհետև մեկնարկել են մրցութային փուլի մասնակիցների ելույթները։
Մրցութային փուլի տևողությունը 4 օր է։