2017 թ ապրիլի 18-ին` ժամը 11.00-ին , համայնքապետարանի նիստերի դահլիճում, տեղի կունենա Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստ.
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
- Վանաձոր համայնքի ավագանու 2017թ. ապրիլի 18-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
Մ.Ասլանյան
- Վանաձոր համայնքի 2017 թվականի բյուջեի 3 ամսվա կատարման վերաբերյալ
զեկ.՝ Ա.Ավագյան
- Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 31-ի «Վանաձոր համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 8-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին
զեկ.՝ Ա.Ավագյան
- Վանաձորի համայնքապետարանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
զեկ.՝ Գ.Բադյան
զեկ.՝ Գ.Մացակյան
- Վանաձոր համայնքի 2016 թվականի զարգացման քառամյա ծրագրի իրականացման հաշվետվությունը հաստատելու մասին
զեկ.` Լ.Դավթյան
- 2016 թվականի ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված, վիրավոր ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու մասին
զեկ.` Ա.Բերնեցյան
- Վանաձոր համայնքի ավագանու 2015 թվականի փետրվարի 24-ի ««Գագիկ Ղազարյան» մարզական ակումբին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքից ենթավարձակալության իրավունքով տարածք տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 12-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
զեկ.՝ Ա.Ավագյան
- 2016թ. խուլ-համրերի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության հաղթող և ազատ ըմբշամարտի բրոնզե մեդալակիր Սենիկ Սերոբյանին ամենամսյա նպաստ նշանակելու մասին
զեկ.՝ Ա.Ավագյան
- «Հարինգ» ՍՊԸ տնօրեն Կարեն Ծատուրյանին տարածքը ենթավարձակալության հանձնելուն համաձայնություն տալու մասին
զեկ.՝ Կ.Սարոյան
- Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին
զեկ.` Մ.Ասլանյան
Վանաձորի համայնքապետարան