Սիրելի բարեպաշտ հայորդիներ,
Հուլիսի 2-ին` ժամը 11:00-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, կվերաօծվի Կամակատար մատուռը և կմատուցվի առաջի Սուրբ Պատարագը:
Մատուռի վերանորոգչական աշխատանքները իրականացվել են բարերար Արման Սեյրանի Դարբինյանի հովանավորությամբ:
Սիրով հրավիրում ենք բարեպաշտ հայորդիներին աղոթակից ու մասնակից լինելու այս հիշարժան օրվա արարողությանը:
Դիվան Գուգարաց թեմի