2019թ.-ի հունիսի 6-ին և 7-ին Վանաձորի համայնքապետարանը Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճներում կազմակերպում է պատանի երաժիշտ-կատարողների «Կոմիտաս» հանրապետական մրցույթը, որին մասնակցում են հանրապետության երաժշտական,արվեստի դպրոցները և քոլեջները:
Մրցույթն անց է կացվում դաշնամուրային, լարային, փողային, ժող. գործիքների, երգեցողության բաժինների երկու տարիքային խմբերում. I-IV և V –VII դասարաններում սովորողների, երգչախմբերի և համույթների համար:
Հայտերն ընդունվում են մայիսի 20-31-ը Վանաձորի համայնքապետարանի մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերի բաժնում` Տիգրան Մեծի 22, 4-րդ հարկ 404 սենյակ, հեռ. 060650355, էլ. փոստ` hayart.culture@gmail.com