Հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 9-րդ կետը, համաձայն որի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը հանում է համայնքի ղեկավարը, անհրաժեշտության դեպքում՝ ոստիկանության աջակցությամբ», ինչպես նաև, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 2018թ. նոյեմբերի 5-ի թիվ 1712 որոշումը՝ համայնքապետարանը զգուշացնում է ԱԺ նախընտրական քարոզչության մասնակից կուսակցություններին և դաշինքներին, որ սահմանված վայրերից դուրս փակցված քարոզչական պաստառները ենթակա են հեռացման: Առաջարկում ենք դրանք ողջամիտ ժամկետում հեռացնել սեփական ուժերով, այլապես դա կարվի համայնքապետարանի համապատասխան ծառայության կողմից:
Վանաձորի համայնքապետարան