Ուշադրություն
Հարգելի բարեկամներ, աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան առիթով տեղի ունենալիք արարողակարգային միջոցառումների և հայտարարված սգո օրվա հետ կապված՝ «Վանաձորի օր» ամենամյա տոնակատարության տոնական միջոցառումները տեղափոխվում են և տեղի կունենան հոկտեմբերի 12-ին:
Ծրագրում փոփոխություններ չկան:
«ՎԱՆԱՁՈՐԻ ՕՐ-2018» ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՂԹՈՂ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՔԱՂԱՔ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
ԾՐԱԳԻՐ
Հոկտեմբերի 12-ին
Ժամը՝ 11:30-ին -Միասնական աղոթք և մոմավառություն Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ
բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի:
Ժամը՝ 12:00-ին -Տոնական միջոցառումների հանդիսավոր մեկնարկ Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում:
Ժամը՝ 13:30-ին – Պուրակի բացման արարողություն Տիգրան Մեծի 12-14 հասցեում (Թիվ 4 հիմնական դպրոցի դիմաց) և Վանաձոր քաղաքում գործող երիտասարդական կազմակերպությունների և ՀԿ- ների ծրագրերի ներկայացում և ցուցահանդես:
Ժամը՝ 14:30-ին – «Մոր և մանկան» այգում. հասցե՝ Հայքի հրապարակ 1 (Լոռու մարզպետարանի ետնամաս) Վանաձորի արվեստի և գեղարվեստի դպրոցների,մշակույթի տների, գեղարվեստի և մշակութային կենտրոնների սաների աշխատանքների ցուցահանդես և գեղարվեստական մաս:
Ժամը՝ 15:30-ին – Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառում՝ Վանաձորի Կ. Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի բակում:
Ժամը՝ 19:00-ին – Տոնական համերգ Հայքի հրապարակում:
Ժամը՝ 21:30-ին – Հրավառություն