Հարգելի լրագրողներ, Վանաձորի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան Վանաձորում առաջին անգամ նախատեսում են անցկացնել անվադահուկային մրցաշար: Մրցաշարին իրենց մասնակցությունն են բերելու Երևանի, Աշոցքի, Գյումրու, Հրազդանի և Վանաձորի տարբեր տարիքային խմբերի ուժեղագույն մարզիկ, մարզուհիները:
Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 16-ին, ժամը՝ 11:00-ից մինչև 11:30, Զ. Անդրանիկի փողոցում և կներառի մինչև Երևանյան խճուղին հատող խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը:
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու: