Վանաձորի համայնքապետարանը հայտարարում է բաց աճուրդ, որը տեղի կունենա 2018թ. օգոստոսի 09 -ին, ժամը 15.00-ին:
Աճուրդային կարգով վաճառվելու է հետևյալ գույքը.
Նարեկացի փող. թիվ 4 շենքի 4/1-6 հասցեում գտնվող 70.4քմ մակերեսով տարածքը` մեկնարկային գինը 1 480 000(մեկ միլիոն չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թվականի օգոստոսի 03-ը ներառյալ Վանաձորի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և Վանաձորի համայնքի բյուջեի 900235401453 հաշվարկային հաշվին վճարել 25000 (քսանհինգ հազար) դրամի մուծման անդորրագիր:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել համայնքապետարանի թիվ 409 աշխատասենյակ կամ զանգահարել 093843113 հեռախոսահամարով:
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ
ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ