Հայոց փառապանծ բանակը 29 տարեկան է

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայոց փառապանծ բանակը 29 տարեկան է: Այն այսօր ծանր օրեր է ապրում, նոսրացել են շարքերը, սակայն պատերն ամուր են, ոգին՝ անկոտրում:
Մեր բանակը ստեղծվել է պատերազմի բովում, ցավոք շարունակում է իր ուղին նույնպես պատերազմի բովում: Մեր փոքրիկ հայրենիքում գրեթե յուրաքանչյուր ընտանիք սահման է պահում: Եվ երբ թշնամին նորից իր տուն ներխուժեց, հայ մայրը հանուն գալիքի իր որդուն տվեց, ուստի զուտ խոսք չէ այն, որ Հայոց Բանակը յուրքանչյուրիս ընտանիքն է։ Հայրենիքը սերունդների միասնականությամբ է անմատույց մնում։ Սա գիտի հայ զինվորը, սա գիտեն մեր փառապանծ սպաները, որոնցից շատերը գլուխը դրեցին հողին՝ երազելով հաղթանակի մասին: Անգին է այն խաղաղությունը, որի համար գիշեր ու զօր արթուն հսկում է մեր զինվորը, որի համար հայրենիքի յուրաքանչյուր կտոր ոռոգել է իր սրբազան արյամբ:
Վստահ եմ՝ Հայոց բանակը շտկելու է մեջքը, քանի որ նրա բազուկը հայ ժողովուրդն է, ում մեջ ապրում են հերոս նախնիներն ու նրանց պատգամը՝ աչքի լույսի պես պահել այս նշխար հողում արյամբ պսակված անկախությունը:
Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ, քո հաղթական համազարկը դեռ լսելու ենք:

You May Also Like