Հայոց բանակի կազմավորման օրը Վանաձորում այս անգամ նշվեց ավանդականից տարբեր կերպ: Այն հարգանքի տուրք էր հայրենիքի համար զոհված հերոսների շիրիմներին

Մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, Վանաձոր համայնքի ավագանու անդամներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ վանաձորցիներ ներկա եղան Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում, որտեղ կատարվեց հանրապետական մաղթանք՝ հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, որից հետո ներկաները շարժվեցին դեպի սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանը, ծաղիկներ խոնարհեցին, ապա եղան արցախյան առաջին պատերազմում զոհված և 2020 թ. –ի պատերազմում զոհված հերոսների պանթեոններում, խնկարկեցին նրանց հիշատակը, ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի համար կյանքը նվիրած հայորդիների շիրիմներին: Վերջին կանգառը Տարոն 4 թաղամասում կառուցված Հերոսների պուրակն էր, որտեղ տեղակայվել են նորօրյա հերոսների լուսանկարները կրող վահանակներ:

You May Also Like