Հայոց բանակի կազմավորման օրը՝ Վանաձորում

Հունվարի 28-ին, հայ ժողովուրդը նշում է Հայոց բանակի կազամավորման 28-րդ տարեդարձը: Հանրապետության բոլոր մարզերում և համայնքներում տոնական միջոցառումներ են, որոնց մեկնարկը տրվում է՝ ՀՀ բանակի կազմավորման ակունքում կանգնած հերոսների հիշատակին տուրք մատուցելով: Վանաձորում տոնական օրը սկսվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ: Ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը՝ աշխատակազմի ուղեկցությամբ, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի առաջնորդ, բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանը, 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարն ու սպայական կազմը, ԱԺ պատգամավորներ, Վանաձոր համայնքի ավագանու անդամներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, բազմաթիվ վանաձորցիներ: Կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ձեռամբ թեմակալ առաջնորդի և աղոթք բարձրացվեց առ Աստված հայրենիքի համար նահատակված քաջորդիների հոգու հանգստության համար, ապա ծաղիկներ խոնարհվեցին Սպարապետի արձանին:

Տոնական միջոցառումները Վանաձորում շարունակվեցին ողջ օրվա ընթացքում: Վանաձորի զինվորական պանթեոն այցելեցին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը , Գուգարաց թեմի առաջնորդ, բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանը, ԱԺ պատգամավորներ, ԶՈՒ ներկայացուցիչներ, ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ վանաձորցիներ: Թեմակալ առաջնորդի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի կարգ, ապա այցելուները ծաղիկներ դրեցին հայրենիքի պաշտպանների շիրիմներին: Տոնական օրը եզրափակվեց համերգով՝ Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Հիշեցնենք, որ տոնական միջոցառումներ են կազմակերպվել նաև Վանաձորի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակութային հիմնարկներում:

You May Also Like