ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը
կազմակերպում է Հայաստանում
էկոտուրիզմի թեմային նվիրված երրորդ
ամենամյա համաժողովը, որը տեղի կունենա
2018թ.-ի ապրիլի 14-ին: Խնդրում ենք Ձեզ մոտ
նշել օրը: Համաժողովը տեղի կունենա
Հայաստանի ամերիկյան համալսարանում և
բաց կլինի հանրության համար:
Միջոցառումը հատկապես կարևորում է
Հայաստանի գյուղական համայնքների
ներկայացուցիչների ակտիվ
մասնակցությունը:
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս
տարվա համաժողովի նպատակն է խթանել
էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում՝
առաջարկելով գաղափարների և փորձի
փոխանակման հարթակ, ինչպես նաև ստեղծել
շահագրգիռ կողմերի ցանց:
Սիրով հրավիրում ենք Ձեզ և Ձեր
կազմակերպությանը մասնակցելու
համաժողովին: Եթե ունեք
առաջարկություններ՝ համաժողովում
քննարկվելիք թեմաների վերաբերյալ կամ
ցանկանում եք հանդես գալ որպես բանախոս,
խնդրում ենք տեղեկացնել մեզ:
Համաժողովին զուգահեռ մենք
կազմակերպելու ենք նաև «Էկոտուրիզմ»
ցուցահանդեսը: Եթե ունեք համապատասխան
ծառայություններ կամ ապրանքներ, որոնք
ցանկանում եք ներկայացնել
ցուցահանդեսին, խնդրում ենք տեղեկացնել
մեզ:
Անցյալ տարի համաժողովը ունեցել է 600-ից
ավելի մասնակից. այս տարի մենք ակնկալում
ենք այցելուների ավելի մեծ քանակ:
Համաժողովի մասին ավելին իմանալու համար
այցելեք՝ http://ace.aua.am/ecotourism : Համաժողովի
օրակարգը կհրապարակվի մարտի վերջին:
Հավելյալ տեղեկությունների համար
խնդրում եմ կապ հաստատել Լիտտա
Մուրադյանի հետ՝ lmuradyan@aua.am կամ +374 60 612692 /
+374 91 271778:
Հարգանքով՝
Ալեն Ամիրխանյան
Տնօրեն, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն