«Հայաստանում զբոսաշրջության զարգացման նուղղված նորարար գաղափարների» հեքեթոն Վանաձորում

«Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հեքեթոնի շրջանակում ապրիլի 7-ին Վանաձորում էր Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրան հյուրընկալեց Վանաձոր համայնքի ղեկավարը: Մամիկոն Ասլանյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորեց դեսպանի կնոջը՝ Աննա Սվիտալսկային Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ի պատասխան՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հույս հայտնեց, որ դեռ առիթներ կունենա Վանաձորում հյուրընկալվելու: Խոսեց Վանաձորում տուրիզմի զարգացման հեռանկարների և ծրագրերի մասին: Մամիկոն Ասլանյանը Հայաստանը համարելով եվրոպական մշակույթի կրող, նշեց, որ այդ մշակութային ընդհանրությունների շնորհիվ է, որ համատեղ ծրագրերն առավել հաջող ընթացք են ունենում: Այցի շրջանակներում դեսպանը մարզպետի և Վանաձորի քաղաքապետի ուղեկցությամբ եղավ ՎՏԿ-ում, որտեղ տրվեց «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հեքեթոնի մեկնարկը։ Հեքեթոնն իրականացվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ու Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով և ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:

You May Also Like