«Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղված գաղափարների» մրցույթ Վանաձորի տեխնոկենտրոնում

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Լոռու մարզպետարանի հետ համատեղ հայտարարում է «Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղված
գաղափարների» մրցույթ: Մրցույթի իրականացմանն աջակցում է ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Մրցույթը նպատակ ունի խթանել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում՝ շուկայում ներդնելով ոլորտի նորարար լուծումներ եւ ծառայություններ, որոնք առավել գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար եւ կապահովեն ավելի մեծ եկամուտ դրանց իրագործողներին:

Ժյուրիի կողմից կխրախուսվեն նորարարական գաղափարներ մասնավորապես
հետևյալ ոլորտներում.

1. Հայաստանում տուրիզմի մասին իրազեկման տեխնոլոգիական լուծումներ
2. Տեղեկատվության որոնման բարելավում
3. Նորարար զբոսաշրջային գաղափարների մշակում

Մրցույթի նպատակներից մեկն էլ Լոռու մարզում և  Վանաձորում զարգացնել զբոսաշրջությունը։ Ողջունելի են նաև այն գաղափարները, որոնք կարող են զարգացնել գինու, ժառանգության և էկո տուրիզմի ուղղությունները: Մրցույթն ի հայտ կբերի զբոսաշրջության բնագավառի նորարար ծառայությունների/լուծումների գաղափարներ, որոնք կհետաքրքրեն զբոսաշրջիկներին ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային տուրիստական շուկայում և կապահովեն զբոսաշրջիկների ավելի մեծ ներհոսք ու եկամուտներ: Կազմակերպիչները կընդունեն հստակ իրականացման պլանով գաղափարների հայտեր, որոնց բյուջեն չի գերազանցի 25.000.000 դրամը: Կազմակերպիչների կողմից սահմանված չափանիշների համաձայն ամբողջ Հայաստանից նախնական փուլով հայտերի հիման վրա կընտրվեն այն թիմերը, որոնք հանդես կգան եզրափակիչ փուլում՝ ժյուրիի առաջ: Թիմի անդամների առավելագույն քանակը 4 է: «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված գաղափարներ» մրցույթի եզրափակիչ փուլը՝ Հեքըթոնը կանցկացվի ապրիլի 7-8-ը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Թիմերը 24 ժամվա ընթացքում կաշխատեն իրենց գաղափարների/լուծումների նախատիպերի վրա որոնք կներկայացնեն ժյուրիին: Ժյուրիի անդամները կլինեն ոլորտի լավագույն մասնագետներ: Մրցույթի հաղթողների համար սահմանվում են 2.000.000 ՀՀ դրամ, 1.200.000 ՀՀ դրամ և 750.000 ՀՀ դրամ մրցանակներ: Նշված մրցանակները կտրամադրվեն առաջարկվող լուծումների մշակման համար մասնագիտական ծառայությունների տեսքով. մարքեթինգային ծախսեր, թարգմանություն կամ ուսումնական այց դեպի Եվրոպա: Երևանի, Գյումրիի, Ստեփանավանի և Ալավերդիի թիմերի համար կտրամադրվի  երկկոցմանի տրանսպորտ:

Գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 2, 18:00, գրանցվել կարող եք 

You May Also Like